Տարածաշրջան12:33, 06 Օգոստոս 2019
Սիրիական որոշ զինված խմբավորումներ պատրաստ են Թուրքիայի հետ քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսել

Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ»-ը (հակակառավարական զինված խմբավորում Սիրիայում) պատրաստ է Անկարային աջակցել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ իրականացվելիք ռազմական գործողությանների ընթացքում:
Հարցի վերաբերյալ խոսել է Սիրիայի ազատ բանակի խոսնակ Յուսուֆ Համուդը։
«14 հազար զինվորներ մեր տրամադրության տակ են, որ պատրաստ են Թուրքիայի բանակի հետ միասին ներխուժել Եփրատի արևելք»,- ասել է նա։
Համուդը հնարավոր գործողությունների վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չի նշել:
Նշենք նաև, որ «Սիրիայի ազատ բանակ»-ից նման հայտարարություն է հնչում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո, որտեղ նա խոսել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ 2018թ, Թուրքիան Սիրիայի Աֆրին նահանգում հենց վերոնշյալ ընդդիմադիր ուժերի օգնությամբ իրականացնեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով այն դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |