Տարածաշրջան11:05, 07 Օգոստոս 2019
Գաղտնի զեկույց. «Սաուդցիները նպատակ ունեն Էրդողանին իշխանազրկել»

Բրիտանական Middle East Eye պարբերականը հաղորդում է, որ իրենց մոտ է հայտնվել Միացյալ արաբական Էմիրությունների քաղաքագիտական հարցերով զբաղվող կենտրոնի փորձագետների պատրաստած գաղտնի զեկույցի պատճենը, որտեղ հետաքրքարական տեղեկություններ կան Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունների մասին։
Զեկույց պատրաստվել է բաց և փակ աղբյուրների և ռեսուրսների հիման վրա։ Ըստ զեկույցի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները սույն թվականի մայիսին հրահանգել են ի կատար ածել Թուրքիայի կառավարության դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը։
Ըստ աղբյուրի՝ սաուդցիները հրամայել են օգտագործել բոլոր լծակները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որի վերջնական նպատակն է Էրդողանին հեռացնել է իշխանությունից։
Զեկույցում նշվել է.
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը սկսելու է ճնշում գործադրել Թուրքիայի տնտեսության վրա, աստիճանաբար կրճատելով սաուդական ներդրումները Թուրքիայում, ինչպես նաև Թուրքիա մեկնող սաուդցի զբոսաշրջիկների թիվը։ Դրանից զատ կրճատվելու է սաուդական ներկրումները Թուրքիայից։ Սակայն ամենակարևորն այն է, որ պաշտոնական Էր Ռիադը Թուրքիայի դերը իսլամական հարցերում հասցնելու է նվազագույնի»։
Վերջում ասվում է, որ Անկարան անհաջողության մատնվեց Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջի գործում։ Ըստ զեկույցի՝ Թուրքիան այդ գործը ցանկանում էր քաղաքականացնել, սակայն չհաջողվեց անել և այժմ ժամանակն է, որ Էր Ռիադը պատասխան հարված հարցնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։

Գետի որոշ հատվածներում ջրի նվազման պատճառով առաջացել են կզյակներ, իսկ տեղ-տեղ ջուրն այնքան է ցամաքել, որ կարելի է անցնել ոտքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |