Տարածաշրջան10:32, 12 Օգոստոս 2019
Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին. «Կամ միասին ենք մաքրելու Եփրատի արևելքը ահաբեկիչներից, կամ դա կանի Թուրքիան»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի քրդական ուժերին սպառնացել է նոր ռազմական գործողություններով։ Այդ մասին նա հայտարարել է Անթալիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել իսլամական զոհաբերության տոնին՝ Kurban Bayram-ին:
Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։ Անկարան նրանց դեմ Սիրիայում արդեն մի քանի անգամ ռազմական գործողություններ արել է: Այս անգամ Թուրքիան քրդերի դեմ օպերացիա կարող է սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում։
«Եփրատի արևելքի վերաբերյալ կարող ենք միայն հետևալն ասել. կամ միասին ենք մաքրելու (նկատի ունի ԱՄՆ-ի հետ միասին-խմբ), կամ էլ Թուրքիան մտնելու է այդ տարածք և այն մաքրելու է ահաբեկիչներից։ Ինչպես Ջերաբլուսը մաքրեցինք «Իսլամական պետությունից» (ԻՊ), կամ Աֆրինը, այնպես էլ Եփրատի արևելքն ենք մաքրելու Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատների» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներից»։
Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող խոչընդոտել իրականացվելիք ռազմական օպերացիային, ինչպես դա եղավ Սիրիայի Մանբիչ քաղաքում։
Նշենք, որ Թուրքիան YPG-ին նույնացնում է PKK-ի հետ և համարում, որ առաջինը երկրորդի ճյուղավորումներից մեկն է։ Թուրքիայի իշխանությունների պայքարը PKK-ի հետ տևում է արդեն 30 տարուց ավել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է Երևանում գտնվող թուրք լրագրող, «Yetkinreport»-ի վերլուծաբան Ֆերհաթ Բորաթավի հետ։

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։

Գետի որոշ հատվածներում ջրի նվազման պատճառով առաջացել են կզյակներ, իսկ տեղ-տեղ ջուրն այնքան է ցամաքել, որ կարելի է անցնել ոտքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բարչըն Յինանչը վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա:
Ermenihaber.am-ը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զրուցել է Երևանում գտնվող «Ihlas» (IHA) լրատվական գործակալության միջազգային լուրերի համակարգող Յափրաք Մութլուի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Լեհաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները:
Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |