Ռազմական17:41, 12 Օգոստոս 2019
Սիրիայի անվտանգության գոտու հարցով զբաղվող ԱՄՆ-ի զինվորականները ժամանել են Թուրքիա

Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան նախնական համաձայնությունից հետո ամերիկացի զինվորականներն արդեն ժամանել են Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգ:
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդ հայտարարության՝ ամերիկյան պատվիրակության մեջ ներառված է 6 զինվորական։ Պատվիրակությունը թուրքական կողմի հետ քննարկելու է անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ գործողությունների կենտրոնի ստեղծման հարցը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Անկարայում կայացած եռօրյա թուրք-ամերիկյան բանակցություններում:
Առայժմ հայտնի չէ, թե այդ կենտրոնը որտեղ պետք է տեղակայվի։
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ հիշյալ կենտրոն կսկսի իր աշխատանքներն առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ թեև թուրքական մամուլը նշել էր, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն անվտանգության գոտու վերաբերյալ, այնուամենայնիվ, հրապարակված հայտարարության մեջ որևէ խոսք չկար անվտանգության գոտու սահմանների, ինչպես նաև Սիրիայի քուրդ զինյալերի մասին։
ԱՄՆ-ն պահանջում է, որ անվտանգության գոտին ունենա մինչև 14 կմ խորություն, իսկ Թուրքիան ցանկանում է մինև 40 խորության անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |