Մշակութային11:27, 13 Օգոստոս 2019
Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ 2010թ. ի վեր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվում է պատարագ տարին մեկ անգամ:
Միայն 2015թ. թուրքական իշխանությունների կողմից տրված դադարից հետո վերջին երկու տարիներին շարունակվում է պատարագ մատուցվել Սուրբ Խաչ եկեղեցում:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Վանի նահանգային կառույցի ղեկավար Մուզաֆֆեր Աքթուղը հայտնել է, որ արդեն սկսվել են սեպտեմբերի 8-ին կայանալիք պատարագի նախապատրաստական աշխատանքները:
Աքթուղի խոսքով` Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ սեպտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը այնտեղ պատարագ մատուցելու թույլտվություն էր ստացել։
Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: Սուրբ Խաչ եկեղեցում 2015թ. թուրքական իշխանություններն արգելել էին պատարագ մատուցել` անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով: Վերջին անգամ պատարագ մատուցվել է 2018-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
«Գեղարվեստական ներուժով Քյութահյացի Կոմիտասը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է քաղաքային խորհրդի պատմական ու մշակութային ժառանգության և տեղական արժեքների աշխատանքային խմբի կողմից:
Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը հոկտեմբերի 10-ից ի վեր դադարեցրել է իր գործունեությունը՝ տարիքային սահմանափակման պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական մեդիայում լայնորեն քննարկվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կերպարը։
Նախագահները փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի առաջ մղելու կամքը։
Թուրք լրագրող Ֆեմին Թաշթեքին հոդված է հրապարակել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հետ կապված պլանների մասին։
Թուրքական լրատվամիջոցները նոր զարգացումներ են ակնկալում Կիպրոսի հարցում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:
Թուրքիայի նախագահն այնտեղ է` մասնակցելու «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի աշխարհի առաջնորդների կլիմայական գագաթնաժողովին»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |