Հասարակական10:07, 13 Օգոստոս 2019
Թուրքիայի անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել (լուսանկարներ)
Թուրքիայի անտառների հարցերով զբաղվող գլխավոր վարչության փոխտնօրեն Հայաթի Օզգյուրը հայտարարել է, որ նախօրեին Թուրքիայի անտառներում և գյուղատնտեսական տարածնքերում 27 խոշոր հրդեհ է բռնկվել։
Հրդեհներից 15-ը անտառներում են եղել, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական տարածքներում։ Պատճառը չափազանց շոգ եղանակն է։
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս պահին ոչ բոլոր հրդեհներն են մարվել և հույս հայտնել, որ մինչև երեկո հրդեհները ամբողջությամբ կմեկուսացվեն և կմարվեն:
Խոշոր հրդեհներից մեկը գրանցվել է Թուրքիայի Մարմարա ծովափնյա շրջանի անտառային տարածքներում։ Հրդեհի հետևանքով կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
Թուրքական աղբյուրը նշում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցների հետ հդեհի դեմ պայքարում են նաև տեղի բնակիչները։ Գործի են դրվել նաև ուղղաթիռներ։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հրդեհներն արդեն ոչնչացրել են 80 հեկտար տարածք։ Վնասվել են բնակելի տներ։
Հրդեհի մարման համար լուրջ խոչընդոտ է ստեղծում ուժեղ քամին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |