Տարածաշրջան15:19, 14 Օգոստոս 2019
Թուրք դեսպանը խոսել է Ուկրաինա-Թուրքիա հարաբերությունների մակարդակից

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերեն թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններին:
Ըստ Գյուլդերենի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելինսնսկու ընտրվելը դրականորեն է ազդել թուրք-ուկրաինական հարաբերությունների վրա։
Դեսպանի գնահատմամբ՝ թուրք-ուկրաինական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև արդեն հատել է 4մլրդ դոլարի սահմանը, իսկ Ուկրաինայից Թուրքիա մեկնող զգոսաշրջիկների թիվն էապես ավելացել է։ Դեսպանը նաև նշել է, որ այս պահին երկու երկրների նպատակն է առևտրաշրջանառության ծավալները հասցնել 10 մլրդ դոլարի։
Անդրադառնալով Ղրիմի հարցին՝ դեսպանն ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է՝ ավելացնելով, որ Անկարան չի ճանաչի «Ղրիմի «անեքսիան»։ Ինչպես Ղրիմի հարցում, այնպես էլ Ուկրաինայի արևելյան շրջանի ճգնաժամի հարցում, Թուրքիայի դիրքորոշումը հիմնվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։
Թուրք դիվանագետը հավաստիացրել է, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի գյուլենական համայնքի դեմ պայքարում։
«Ես հավատում եմ, որ առաջիկա ժամանակաշրջանը շրջադարձային կլինի թուրք-ուկրաինական հարաբերությունների համար»,-եզրափակել է Գյուլդերեն:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Զելենսկու հետ և նշել, որ պաշտոնական Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է անեքսիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |