Տարածաշրջան17:52, 15 Օգոստոս 2019
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում անվտանգության գոտի հիմնելու հարցին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիերա Լեոնեի արտգործնախարար Նաբելի Թունիսի հետ համատեղ մամուլի ասուլիս է ունեցել։
Չավուշօողլուն, ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու, ինչպես ամերիկյան նաև F-35 նոր սերնդի կործանիչների ծրագրի մասին, որտեղ պաշտոնական Անկարայի մասնակցությունը կասեցվել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով։
Թուրք նախարարը, անդրադառնալով Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններին, ասել է, որ կողմերը համաձայնվել են ստեղծել կենտրոն, որը զբաղվելու է նշյալ գոտու ստեղծման աշխատանքներով։
Չավուշօղլուն մեկ անգամ ևս հիշեցրել է, որ անվտանգության գոտու հարցում, Թուրքիայի պահանջներից մեկն այն է, որ Սիրիայի քրդական ուժերը տարածքից հեռացվեն։ Նրա խոսքերով միայն այդ դեպքում անվտանգության կարող է ստեղծվել։
«Խնդիրները լուծելու համար պետք է ստեղծել անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն։ ԱՄՆ-ի ձգձգման քաղաքականությունը այստեղ չի աշխատելու։ Ցավոք նրանք Մանբիչի հարցում, ձգձգելու քաղաքականություն կիրառելով, իրենց խոստումները չկատարեցին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Անդրադառնալով F-35-ների հարցին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ մինչև հիմա այդ կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |