Տնտեսական13:09, 15 Օգոստոս 2019
Թուրքիայում 18 տարում ոչնչացվել է անտառածածկույթի 4․6 տոկոսը

Անտառների մոնիտորինգով զբաղվող միջազգային «Global Forest Watch» ցանցի հրապարակած քարտեզների համաձայն՝ Թուրքիայի իշխող կուսակցության օրոք երկրում հսկայական մասշտաբներով անտառներ են ոչնչացվել։
Հրապարակված քարտեզից հայտնի է դարձել, որ Ստամբուլում 2010թ․ դրությամբ անտառածածկույթը կազմում էր 190 գլոբալ հեկտար։ Մինչև 2018թ․ Ստամբուլում ոչնչացվել է 1․45 գլոբալ հեկտար մակերեսով անտառ։ Իսկ 2001-2018թթ․ ոչնչացված անտառածածկույթի մակերեսը կազմել է 25․1 գլոբալ հեկտար։ Այլ կերպ ասած՝ Ստամբուլը կորցրել է իր անտառների շուրջ 13 տոկոսը։
Նշենք, որ գլոբալ հեկտար (ԳՀԱ) տերմինը պայմանական միավոր է, որն արտահայտում է ցամաքային կամ ջրային տարածքների կենսաբանական արտադրության հեկտարը՝ կենսաարդյունավետության համաշխարհային միջինացված ցուցանիշով:
Մեկ այլ քարտեզում արտացոլվել են Թուրքիայի բոլոր բնական անտառներն ու դրանց փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 2010թ․ Թուրքիայում 8․67 մլն հեկտար մակերեսով բնական անտառներ են եղել։ 2018թ․ դրությամբ այդ բնական անտառներից 33․9 գլոբալ հեկտարը ոչնչացվել է։ 2000թ․-ից 2018թ․-ն ընկած ժամանակահատվածում անտառների կորուստը կազմել է 461 գլոբալ հեկատար կամ անտառածածկույթի ընդհանուր մակերեսի 4․6 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |