Քաղաքական12:14, 16 Օգոստոս 2019
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու մասին Էրդողանի հայտարարությանը

Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
Զախարովան նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում որևէ ռազմական գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ է Սիրիայի թույլտվությունը։
«Այստեղ խոսքն ինքնիշխան պետության մասին է, ուստի դա առաջին և անհրաժեշտ պայմանն է։ Սա Ռուսաստանի անփոփոխ սկզբունքային մոտեցումն է և այն վերաբերում է նաև Թուրքիայի կողմից կազմակերպվող գործողություններին։ Անկասկած մենք մշտական կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ։ Այս պահին կան լուծվող և դեռևս չլուծված խնդիրներ, բայց դա չի կարող ազդել Սիրիայի՝ որպես ինքնիշխան պետություն սեփական տարածքները վերահսկելու և իր տարածքում տեղի ունեցող իրադարձություների վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքի վրա», - նշել է խոսնակը։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բամիցս հայտարարել է, որ Եփրատի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիան է ծրագրվում, ինչի մասին տեղյակ են ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։

Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել են այցեր թուրքական ռազմարդյունաբերական կենտրոններ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |