Տարածաշրջան18:22, 16 Օգոստոս 2019
Վրացական կայքն ահազանգում է հակահայական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:
Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն պարունակող հոդվածներ։ Նշվել է, որ կայքը նմանատիպ հրապարակումներով նպատակ է հետապնդել հայ ժողովրդի վերաբերյալ կարծրատիպեր ստեղծել, խտրականություն տարածել և հայ ու վրացի ժողովուրդների միջև թշնամություն սերմանել: Ըստ MediaChecker-ի՝ այդ կայքում հրապարակված հակահայկական նյութերի ճնշող մեծամասնությունը անհիմն են և մանիպուլյատիվ, և 2016թ. առ այսօր «Կավկազ Պլյուս»-ի կողմից հրապարակվել են հայատյաց բովանդակությամբ հարյուրավոր նյութեր։
Նշյալ կայքում հրապարակված նյութերի հավաստիության վերաբերյալ MediaChecker-ի լրագրողը մասնավորապես շեշտել է. «Առանց փաստերի և հիմնավորումների նյութեր պատրաստելը և հրապարակելը այս կայքի աշխատելաոճն է»:
Նյութի հեղինակը բերել է «Կավկազ Պլյուս»-ում հրապարակված հակահայկական հոդվածներից հատվածներ՝ այդ օրինակների վրա ցույց տալով, թե ինչպես է կայքը Վրաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձություններում փորձում գտնել հայկական հետք: Ըստ վրացի լրագրողի՝ «Կավկազ Պլյուսը» այդ հրապարակումներով հայերին ներկայացրել է որպես Վրաստանի թշնամիներ՝ նպատակ հետապնդելով արհեստականորեն թշնամանք սերմանել 2 ժողովուրդների և երկրների միջև:
Կայքի գործունեությունը վերլուծող լրագրողը հետևյալ եզրակացությունն է արել. ««Կավկազ Պլյուս»-ում հրապարակված նյութերը սխալ են մեկնաբանում իրադարձությունները, աղավաղում են փաստերը և անհիմն զուգահեռներ անցկացնում։ Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ կայքի նպատակը էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն և այլատյացություն հրահրելն է»:
Նշենք, որ ըստ «Արմենպրես»-ում տեղ գտած հոդվածի պարզվել է, որ իրականում Kavkazplus.com կայքը ադրբեջանական է։
Մասնավորապես, կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն Google Analytics-ում գրանցված է UA-38418329 ծածկագրի ներքո: Նշված հաշիվը գրանցված է [email protected] էլ. հասցեով, որը ֆեյսբուքի որոնման համակարգում, իր հերթին, ասոցացվում է azvision.az կայքի գլխավոր խմբագիր Վուսալ Մամեդովի էջի հետ:
Հատկանշական է նաև այն, որ Facebook-ի տրամադրած տվյալների համաձայն, կայքի ֆեյսբուքյան էջը կառավարվում է Վրաստանի տարածքից:
Ի դեպ, կայքի նյութերը ֆեյսբուքյան էջում տեղադրվելուց հետո վերատարածում են մեծ թվով ադրբեջանցի օգտատերեր: Բացի այդ, դրանք հայտնվում են մի շարք այլ ադրբեջանական լրատվական կայքերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |