Տարածաշրջան12:55, 16 Օգոստոս 2019
Թուրքիան որոշել է 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում

Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։
Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։ Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հետաքրքրական է, որ Կատարում նոր ռազմաբազա հիմնելու Թուրքիայի որոշմանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի մամուլը։ Հրապարակվել են այդ թեմայով նյութեր հետևյալ վերնագրերով՝ «Կատարը Թուրքիայի գաղտնի օկուպացման տակ է», «Կատարը խոնարհվեց Էրդողանի օկուպացման առջև»։
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայումն իրականացնելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |