Տնտեսական10:19, 19 Օգոստոս 2019
Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի

Թուրքիան առաջատար դիրքեր ունի ծիրանի, բալի, թզի և պնդուկի արտադրության և արտահանման ծավալներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին։
Նրա խոսքով՝ աշխարհի մասշտաբով պնդուկի արադրության 67 տոկոսը, բալի 26 տոկոսը, թզի 27 տոկոսը և ծիրանի 23 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ երկիրը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։ Վերջին 16 տարում (2002-2018թթ․) գյուղմթերքի ապահոված եկամուտը 37 մլրդ լիրայից հասել է 213․4 մլրդ լիրայի։
Նշյալ ժամանակահատվածում պտուղ–բանջարեղենի արտադրության ծավալները 98 մլն տոննայից հասել էն 117 մլն դոլարի։
Միևնույն ժամանակ աճել են նաև պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները։ Եթե 2002թ․ Թուրքիայից արտահանված պտուղ–բանջարեղենից ստացված եկամուտը կազմել էր ընդհանուր 3․7 մլրդ դոլար, ապա 2018թ․ այդ ցուցանիշը կազմել է 17․7 մլրդ։ Ընդ որում, միայն ծիրանի, բալի, թզի ու պնդուկի արտահանումից ընդհանուր առմամբ ստացվել է 2․17 մլրդ դոլարի եկամուտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |