Տարածաշրջան11:14, 20 Օգոստոս 2019
Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել թուրքական ավտոշարասյանը (տեսանյութ)

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։
Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակչությունից 3 մարդ է սպանվել, ևս 12-ը վիրավորվել են։
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է արել, որ չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը «Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են խախտել Իդլիբում հաստատված հրադադարը»:
Հայտարարության մեջ նաև ասվել է, որ թուրքական կողմը Ռուսաստանին նախապես իրազեկել էր լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը hույս է հայտնել, որ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն։
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերն այժմ միջոցներ են ձեռնարկում Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար։
Նշենք, որ Իդլիբն ահաբեկիչների համար վերջին հենակետն է Սիրիայում։ Բացի ընդդիմադիր զինված ուժերից, այնտեղ կան ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներ։ Սիրիայի բանակի հրամանատարությունը վերջերս հայտարարեց, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե Թուրքիան կատարի Իդլիբի համաձայնագրով ստանձնած պարտականությունները։
2018թ. սեպտեմբերին Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությամբ, ծանր և միջին զինտեխնիկան ապառազմականացված գոտուց պետք է 20 կմ հեռու տեղափոխվեր։ Թուրքիան էլ իր հերթին պետք է երաշխավորեր այդ գործընթացի անվտանգությունը:
Սիրիայի կառավարական ուժերն օգոստոսի 5-ին կրկին վերսկսեցին ռազմական գործողությունները՝ համաձայնության դրույթները չիրականացվելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |