Քաղաքական11:35, 21 Օգոստոս 2019
Արգենտինայում գտնվող Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը քննարկել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությունը
Արգենտինայում գտնվող Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներ Կարո Փայլանը և Էբրյու Գյունայը մամուլի ասուլիս են տվել, որտեղ անդրադարձել են Թուրքիայում տիրող ներքաղաքական դրությանը։
«110 տարի առաջ կար սուլթան, որն ամեն տեսակ հանցանք էր գործում։ Հայերը հավատում էին, որ, երբ ընդդիմությունը իշխանության գա, որոշ բաներ կփոխվեն։ Բայց երբ ընդդիմությունը իշխանության եկավ, սուլթանից ավելի դաժան վարվեց՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը։ Ես քուրդ ընկերներիս զգուշացնում եմ։ Էրդողանից ազատվելը դեռ չի երաշխավորում, որ Թուրքիայում լինելու է դեմոկրատական համակարգ,- ասել է Փայլանը։
Պոլսահայ պատգամավորն ակնկալել է միջազգային հանրության օգնությունը՝ Թուրքիայում գոյություն ունեցող համակարգի գործունեությունը դադարեցնելու համար։
Էբրու Գյունայը, նույնպես դատապարտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը, նշել է.
«Նրանք ովքեր Էրդողանի դեմ են դուրս գալիս, վերջնական արդյունքում կարող են բանտում հայտնվել, խոշտանգվել, կամ սպանվել։ Կարևոր չէ, թե քանի տարեկան են, կամ թե որ էթնիկ խմբին են պատկանում»։
Անդրադառնալով Սիրիայի քրդերի հարցին՝ պատգամավորը նշել է, որ նրանք որևէ վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար։ Էրդողանը Սիրիայի քրդերի հարցը լոկ գործիք է դարձրել իրենց ճնշելու համար։ Գյունայի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է գերտերությունների օգնությամբ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |