Տարածաշրջան11:28, 21 Օգոստոս 2019
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու մասին։
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մեր նահանգի սահմաններից ներս օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 4-ը արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, հիշատակի արարողությունները, նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ այլ գործողություններ»։
Մուշի նահանգային իշխանություններն այս որոշումը պատճառաբանել են նահանգի տարածքում իրականացվելիք հակաահաբեկչական ռազմական գործողություններով։ Ըստ նահանգային իշխանությունների՝ նմանատիպ միջոցառումները խոցելի են սադրանքների համար և կարող են ծառայել ահաբեկչության քարոզ իրականացնելուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |