Տարածաշրջան17:53, 22 Օգոստոս 2019
ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։
«Ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան հարցը կլուծի ժողովրդավարության շրջանակներում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։
Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |