Ռազմական10:40, 23 Օգոստոս 2019
ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։
Առաջարկը ետ կանչելու ԱՄՆ-ի ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է:
Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում։
«Մենք Թուրքիային անընդհատ ասում էինք, որ եթե ռուսական S-400-ները մատակարարվեն, ապա Patriot-ների վերաբերյալ մեր վերջին առաջարկը ետ ենք կանչելու։ Եվ ահա Patriot-ների հարցում մեր վերջին առաջարկի գործողության ժամկետը լրացել է»,- նկատել է տվել ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու մտադրությունից։ Ռուսաստանն արդեն ավարտել է S-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին արդեն հասցրել է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ՝ կասեցնելով պաշտոնական Անկարայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |