Հասարակական14:43, 23 Օգոստոս 2019
Թուրքիայում բնական աղետների հավանականությունը 4․7 տոկոս է

Թուրքիան 112-րդն է ամենից շատ բնական աղետների ռիսկի ենթակա երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում է մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական «Ajans Pres» գործակալությունը՝ հղում կատարելով «Համաշխարհային ռիսկերի զեկույցին» (The World Risk Report).
Թուրքիայում բնական աղետների ռիսկը կազմում է 4․73 տոկոս։ Աշխարհի ամենառիսկային երկիրն այս առւմով Խաղաղ Օվկիանոսում գտնվող Վանուատա պետությունն է, որտեղ բնական աղետների հավանականությունը կազմում է 50․28 տոկոս։
Զեկույցում տեղ են գտել 172 երկրներ։ Բնական աղետների ռիսկին ամենից քիչ ենթարկված երկիրը Կաթարն է։ Այստեղ բնական աղետների հավանականությունը ընդամենը 0․6 տոկոս է։ Երկրորդ և երրորդ տեղերում Մալթան և Սաուդյան Արաբիան են։
Գործակալության կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ․ թուրքական մամուլում բնական աղետների վերաբերյալ 8․167 լուր է հրապարակվել։ Դրանց շարքում ամենից հաճախ հանդիպում են ջրհեղեղների, հրդեհների ու երկրաշարժերի մասին լուրերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |