Հասարակական10:48, 26 Օգոստոս 2019
Թուրքիայում ամեն 100 բնակչից 12-ը զենք է կրում։

2018թ․ Թուրքիայում հրազենի կիրառմամբ կատարված սպանությունների 14 տոկոսը կատրավել է արտոնված զենքի միջոցով։
Թուրքիայում ամեն 100 բնակչից 12-ը զենք է կրում։ Զենք գնելու հնարավորություն ունեն անգամ երեխաները՝ պատվիրելով այն ինտերնետով և ստանալով իրենց նշած հասցեում։
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Eurostat) տվյալների համաձայն՝ ԵՄ անդամ և թեկնածու երկրների շարքում Թուրքիան 3-րդ տեղում է ըստ հանցագործությունների թվի։ Իսկ ըստ զինվածության մակարդակի՝ 178 երկրների ցանկում 14-րդն է։
Թուրքիայում 18 տարին լրացած և դատվածություն չունեցող յուրաքանչյուր ոք ընդամենը 5 րոպեում կարող է ինտերնետի միջոցով օրինական զենք գնել։ Վերջին 23 ամսվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիները գնել են 1 մլն 629․587 հարթ փողով հրացան և 704․111 ատրճանակ։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում 2 մլն 333․698 հրացանի և ատրճանակի համար տրվել է օգտագործման օրինական իրավունք։
2016-207թթ․ Թուրքիայում գրանցված 26․818 միջադեպում հրազեն է օգտագործվել, առգրավվել է 10․305 զենք։ Պարզվել է նաև, որ այդ զենքերից 18․4 տոկոսը արտոնված է, 81․6 տոկոսը՝ չարտոնված:
2018-ին․ հրազենի կիրառմամբ 3․679 միջադեպ է գրանցվել։ Դրանց հետևանքով սպանվել է 2․279 մարդ, վիրավորվել՝ 3․762 մար։ Ընդ որում՝ հրազենային վնասվածք հասցնելու կամ սպանության դեպքերի թիվը վերջին 4 տարվա ընթացքում աճել է 69 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |