Ցեղասպանություն16:47, 27 Օգոստոս 2019
Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացվել է 1914թ․ դեկտեմբերի 1-ին
Անվանի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի արխիվներում պահվող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերյալ մինչ օրս հայտնի ամենահին օսմանյան փաստաթուղթն է։
1914թ․ դեկտեմբերի 1-ով թվագրված այս որոշումն ընդունվել է Էրզրումի կենտկոմի կողմից և նույն օրը «գաղտնի» նշումով ուղարկվել Ստամբուլ։ Որոշումն ուղարկվել է հեռագրի տեսքով և պահանջվել է, որպեսզի ոչնչացվի հեռագրատանն առկա կրկնօրինակը։
Նշված որոշումը վերաբերում էր Վանի և Բիթլիսի հայերին: «Թե կենտրոնում և թե շրջաններում անհրաժեշտ է նախապես ձերբակալել հեղափոխության առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրա հարձակվել պատրաստվող հայերին, իսկ հարձակվելու դեպքում՝ աքսորել նրանց Բիթլիս և ոչնչացնել», - ասված է փաստաթղթի 4-րդ հոդվածում։
Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էության միայն տղամարդկանց վերաբերող մի յուրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, և նշված որոշման մեջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառությունը չափազանց կարևոր է։
«Մենք այլ աղբյուրներից էլ գիտենք, որ 1914թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրվեց, սակայն իրականում այն կիրառվեց ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց և երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառվող ոչնչացումը մի շարք ցեղասպանությունների բնորոշ առանձնահատկությունն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դեմ նացիստների իրականացրած Հոլոքոստի հետ։ Այս դեպքում ևս նախապես վճռված էր կանխել տղամարդկանց ապստամբությունը, բայց, ի վերջո, թիրախում հայտնվեցին նաև կանայք և երեխաները։
Թաներ Աքչամը նշում է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական որոշումը միայն այս մեկը չէր, որն, ի դեպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջնական որոշումները կայացվել են 1915թ․ փետրվարի 15-ին և մարտի 3-ին։ Թուրք ցեղասպանագետը հայտնում է, որ այդ որոշումների առկայության մասին վկայել է երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Բեհաեդդին Շաքիրը։
Շաքիրը 1915թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիորեն ասել է․ «Կուսակցությունը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ անիծյալ ցեղից (հայերից), ոչնչացնել Թուրքիայում բնակվող բոլոր հայերին, որպեսզի անգամ մի հայ չմնա, և այս առումով լիազորել է կառավարությանը։ Իսկ սպանելով ոչնչացնելու մեթոդների վերաբերյալ կառավարությունը անհրաժեշտ հրահանգներ կտա նահանգների և բանակի ղեկավարներին»։
Աքչամի վկայությամբ՝ նամակը կրում է հենց Շաքիրի ստորագրությունը, ինչը հեշտությամբ ապացուցելի է։
Ցեղասպանագետը տեղեկացնում է, որ առկա են նաև 1914-1915թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկված մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խոսում են հայերին ոչնչացնելու անհրաժեշտության մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրա։
Բոլոր այս փաստաթղթերն ու վկայությունները չեզոքացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի մեջ շեշտվող այն պնդումը, թե հայերի ոչնչացման վերաբերյալ ուղղակի և նպատակադրված որոշում երբևէ չի եղել և հայերի դեմ գործողությունները իբր նախապես ծրագրված չեն եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |