10:58, 28 Օգոստոս 2019
Պուտինը հայտնել է, որ Էրդողանը մեծապես հետաքրքրված է ռուսական СУ-35 և СУ-57 ռազմական ինքնաթիռներով

Նախօրեին Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Ասուլիսի ժամանակ լրագրողները տարբեր ոլորտներին առնչվող հարցեր են ուղղել երկու նախագահներին։
Պուտինը և Էրդողանը մինչ առանձին հանդիպում ունենալը, մասնակցել էին միջազգային ավիատիեզերական ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի է ունեցել Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայանում։ Միջոցառման ընթացքում Պուտինը Էրդողանին ներկայացրել է ռուսական մի շարք ավիացիոն տադրանքներ, այդ թվում 5-րդ սերնդի SU-57 մարտական օդանավեր։ Էրդողանը նաև ծանոթացել էր ռուսական քաղավիացիայի արտադրանքների հետ։
Ասուլիսի ժամանակ Էրդողանը, պատասխանելով ռուս-թուրքական ռազմական համագործակցության մասին հարցին ասել է. «Ցուցահանդեսը մեզ համար էլ շատ կարևոր էր։ S-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված շատ բամբասանքներ եղան։ Մենք ուշադրություն չդարձրեցինք դրանց վրա։ Այսօր սկսվեց S-400-ների մատակարարման երկրորդ փուլը։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի վերջ։ Մեր աշխատակիցների վերապատրաստումները նույնպես շարունակվում են։ Այս հարցում մեր ունեցած համերաշխությունը ցանկանում ենք տարածել ռազմարդյունաբերության այլ հարթակներում, այդ թվում ռազմական ինքնաթիռների, հրթիռների հարցում։ Ամենակարևորն այն է, որ համերաշխության մթնոլորտը պահպանվի»:
Էրդողանը նաև կարևորել է, որ ռուս զբոսաշրջիկները շարունակում են այցելել Թուրքիա, ինչը շարունակում է ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները։
Իսկ Պուտինը, խոսելով ռուս-թուրքական ռազմական համագործակցությունից, նշել է, որ ժամանակը չափազանց քիչ էր, որպեսզի թուրքական կողմին ներկայացնեին ռուսական ավիացիայի հաջողությունները և ձեռքբերումները։
Ըստ նրա՝ Թուրքիան և Ռուսաստանը «կարող են համատեղ աշխատանքներ իրականացնել СУ-35 ռազմական ինքնաթիռների հարցում և կարող են համագործակցել Су-57-երի հարցում»։
Ընդ որում Պուտինը նշել է,որ թուրքական կողմին հետաքրքրել են ոչ միայն ռուսական ռազմական, այլ նաև քաղավիացիոն արտադրանքները: Էրդողանին մասնավորապես հետաքրքրել են Ми-38 քաղաքացիական ուղղաթիռները և ուղևորատար ինքնաթիռներից МС-21-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |