Քաղաքական15:42, 27 Օգոստոս 2019
Քեմալական գործիչը ֆաշիզմ է որակել քուրդ քաղաքապետների պաշտոնանկությունը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) շարունակում է քննադատել թուրքական իշխանությունների կողմից ընդունված Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը:
Այս անգամ CHP-ի Գեբզեյի շրջանային կառույցի ղեկավար Մուսա Յըլմազը Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) շրջանային կառույցի դիմաց ունեցած ելույթում հետևյալն է արձանագրել.
«HDP-ն մեր եղբայրական կուսակցությունն է: Յուրաքանչյուր պահի պատրաստ ենք նրանց կողքին լինելու և սատարելու: Այսուհետ կրկին հավաքվելու ենք ժողովրդավար ուժերի բոլոր միջոցառումներին»:
Քեմալական գործիչը Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին ժամանակավոր պաշտոնակատարներով փոխարինելու որոշումը ֆաշիզմ է որակել և հավելել, որ աջակցելու են պաշտոնանկ քաղաքապետներին:
Յըլմազը նշել է, որ իրենց կուսակցությունը և քրդամետ HDP-ն հեղափոխական ուժեր են:
Քեմալական գործչի խոսքերը խիստ քննադատության են արժանացել Թուրքիայի որոշ շրջանակներում: Մասնավորապես «Հայրենիք» (Vatan) կուսակցության Գեբզեի շրջանային կառույցի ղեկավարը արձագանքել է. «Անջատողական, ահաբեկչական կուսակցությունը չի կարող լինել Աթաթուրքի եղբայրը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |