Մշակութային16:52, 27 Օգոստոս 2019
Ստամբուլում հունական եկեղեցին վտանգված է

Ստամբուլի Սարըյեր շրջանում գանձագողերի կողմից հարձակման ենթարկված պատմական հունական եկեղեցին վտանգի տակ է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` գանձագողերը զգալի վնաս են պատճառել եկեղեցուն՝ 4-5մ խորությամբ հորատումներ են արել: Բացի այդ գանձագողերը թալանել են եկեղեցուն պատկանող գույքը:
Սարըյերի շրջանի ղեկավարությունից Նիլյուֆեր Թեքօղլուն լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ ցանկանում են եկեղեցին որպես գրադարան կամ մշակութային տուն դարձնել:
«Նախկինում սա որպես պահեստ է օգտագործվել: Հիմա ցանկանում ենք տուրիզմի զարգացմանը ծառայեցնել: Այստեղ ասում են` գանձագողերը փոսեր են փորել, եկեղեցի են մտել, բանալին կոտրել: Չգիտենք, թե ովքեր են արել»,-ասել է Թեքօղլուն:
Մեկ այլ աղբյուրի տվյալներով` հունական եկեղեցին 250 տարվա պատմություն ունի: 1923-24թթ. այն մզկիթի են վերածել և մինչև 1970թ. որպես մզկիթ է ծառայել: Իսկ 1970-ից հետո հունական եկեղեցին անտարբերության է մատնվել և դարձել գանձագողերի հաճախակի այցելության վայր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |