Տարածաշրջան17:57, 27 Օգոստոս 2019
Էրդողանին ներկայացվել է ռուսական SU-57 մարտական օդանավը

Ռուսաստանում գտնվող Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ միասին մասնակցել է միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Մոսկվայի Ժուկովսկի օդանավակայանում։
Արարողության ժամանակ երկու նախագահները խոսել են տուրիզմի և առևտրի ոլորտում ունեցած ձեռքբերումնեից։
Ցուցահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը ծանոթացել է ռուսական մի շարք ավիաարտադրանքների հետ։ Պուտինը Էրդողանին ներկայացրել է նաև ռուսական 5-րդ սերնդի SU-57 կործանիչը, որը Էրդողանը մտադիր է ձեռք բերել, քանի որ ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցություն կասեցվել է։
Սպասվում է, որ Պուտինը և Էրդողանը ավելի ուշ հանդիպում կանցկացնեն, որի օրակարգային թեման կլինի Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Ըստ աղբյուրի՝ կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր ևս։ Կողմերը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։
Նշվում է նաև, որ Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել Թուրքայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |