Հասարակական15:00, 28 Օգոստոս 2019
Մարդկանց աշխատանքային և ազատ ժամերի հավասարակշռության առումով Թուրքիան վատ ցուցանիշներ ունի

Թուրքիան բնակիչների աշխատանքի և ազատ ժամանակի հավասարակշռության առումով չափազանց վատ ցուցանիշներ ունի: «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայում աշխատողների զգալի մասը օրական սահմանված աշխատաժամերից ավելի երկար է աշխատում։ Շաբաթական ավելի քան 50 ժամ աշխատողները Թուրքիայում կազմում են 32.6 տոկոս, մինչդեռ OECD անդամ մյուս երկրներում այդ ցուցանիշը 11 տոկոս է:
Արտաժամյա աշխատանքի առումով առաջին հորիզոնականում գտնվող Թուրքիան առաջատարներից է նաև աշխատանքում տղամարդկանց և կանանց միջև անհավասարության տեսանկյունից։ Արձանագրվել է, որ Թուրքիայում կանայք ավելի հաճախ են ստիպված լինում արտաժամյա աշխատել, քան տղամարդիկ։
Իսկ աշխատանքից ազատ ժամերի տեսանկյունից կանանց և տղամարդկանց միջև անհավասարության առումով Թուրքիան 40 երկրների շարքում 35-րդն է։ Թուրքիայում յուրաքանչյուր աշխատող օրական միջինում ունի աշխատանքից ազատ 14․8 ժամ, որը կարող է տնօրինել ըստ իր ցանկության։ OECD-ում այս ցուցանիշը միջինում 15 ժամ է։
OECD-ի զեկույցում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիան, երկրորդը՝ Իտալիան, երրորդը՝ Դանիան։ Ցանկի վերջին հորիզոնականներում հայտնվել են Կոլումբիան և Մեքսիկան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |