Քաղաքական12:18, 28 Օգոստոս 2019
Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին
Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից առաջ Էրդողանին ընդունել է Պուտինը, իսկ այնուհետև երկու նախագահները միասին ուսումնասիրել են ռուսական SU-57 մարտական ինքնաթիռը։
Թուրքական մամուլի դիտարկման համաձայն՝ միջոցառման ընթացքում Էրդողանի և Պուտինի անմիջական զրույցն ու ծիծաղը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես ամերիկյան CNN պարբերականը թեմային անդրադարձել է «ԱՄՆ-ն պետք է վախենա Պուտինի և Էրդողանի մտերմացումից» խորագրի ներքո։
Ամերիկյան լրատվամիջոցը երկու նախագահների մտերմությունը «վտանգավոր» է համարել։ Աղբյուրն արձանագրել է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռազմական նոր պայմանագրի հարցը, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի միջև նման պայմանագրի կնքումը ԱՄՆ-ի համար մտահոգիչ կարող է լինել։ CNN-ն ընդգծել է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերությունները խորացնում է Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով։
Հիշեցնենք, որ թուրք–ամերիկյան հարաբերություններում լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ հակառակ ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին՝ Թուրքիան իրականացրել էր ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործարքը։ Դրանից հետո ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր F-35 ռազմական ինքնաթիռների համատեղ նախագծից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |