Ռազմական12:33, 29 Օգոստոս 2019
Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է ռուսական ինքնաթիռներ գնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ռուսական SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռներն ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն կարող են այլընտրանքային տարբերակ լինել Թուրքիայի համար։
«Ինչո՞ւ չէ, կարող են լինել որպես այլընտրանքային տարբերակ։ Մենք հենց այնպես չէինք անստեղ (Ռուսաստան) գնացել: Այժմ սպասողական վիճակում ենք։ Սպասում ենք վերջնական որոշման։ (F-35-ներից ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին է խոսքը-խմբ)։ Կարծում եմ մի քանի օրից հեռախոսազրույց կունենամ ԱՄՆ-ի նախագահի հետ։ Նորից այս ամենը օրակարգ կբերենք։ Մենք մեր քայլերը կիրականանցնենք նրանց վերջնական որոշումը իմանալուց հետո։ Այնպես որ, որ մենք սրա վերաբերյալ մտահոգություն չոււնենք։ Այնպիսի իրավիճակում չենք, որ մտածենք, եթե F-35-ները չլինեն, ապա ի՞նչ է լինելու։ Ամեն ինչ էլ կլինի։ Կան շատ շուկաներ, որ մեզ կարող են մատակարարել»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախօրեին էլ ամերիկացի պաշտոնյաներից մեկը ասել էր, որ F-35 –ների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու գործընթացը կպահանջի 1 տարի։
Իր հերթին Էրդողանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ, հետաքրքրվել էր ռուսական արտադրության ռազմական այդ ինքնաթիռներով և ցանկություն էր հայտնել դրանք գնել, ինչին Վլադիմիր Պուտինը դրական պատասխան էր տվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |