Տնտեսական12:58, 29 Օգոստոս 2019
Թուրքիայի էներգետիկ կախվածությունը տարեցտարի աճում է

Թուրքիան ամեն կերպ փորձում է հարստացնել էներգիայի իր ներքին աղբյուրները, բայց, չնայած դրան, երկրին անհրաժեշտ էներգակիրների 77 տոկոսը (2017թ․ դրությամբ) ներկրվում է այլ երկրներից։
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Eurostat) տվյալների համաձայն՝ այս ցուցանիշով Թուրքիան 39 եվրոպական երկրների ցանկում 5-րդ տեղում է։ Առաջին 4 հորիզոնականները զբաղեցնում են Մալթան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը և Պորտուգալիան։
Վերջին տարիներին այս ոլորտում Թուրքիայի կախվածությունը ներկրումից հետզհետե ավելի է մեծանում։ 2007թ․ երկիրը ներկրում էր անհրաժեշտ էներգիայի 74․1 տոկոսը, 2017թ․՝ 77․2 տոկոսը։ Այսինքն, վերջին 10 տարում էներգիայի ներմուծման պահանջարկը ավելացել է 4․1 տոկոսով։ Վերջին տասնամյակում այդ ցուցանիշն ամենացածրն է եղել 2009թ․՝ 70․4 տոկոս։
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ 28 երկրներում էներգիայի ներմուծման միջին ծավալը կազմում է 55 տոկոս։ Էներգետիկ կախվածությունը ներկրումից միջինից ցածր է միայն Ֆրանսիայում (49 տոկոս), Անգլիայում (35 տոկոս) և Շվեդիայում (27 տոկոս)։
Եվրոպական 39 երկրներից միայն Նորվեգիան է, որ էներգիա ներկրելու անհրաժեշտություն չունի։ Ավելին, Նորվեգիան իրեն անհրաժեշտ էներգիայի 597 տոկոսի չափով արտահանում է ապահովում։
Հավելենք, որ երկրների էներգետիկ կախվածությունը ուսումնասիրելիս որպես հիմք են ընդունվել երկրում այնպիսի էներգակիրների պաշարների առկայությունը, ինչպիսիք են նավթը, բնական գազը, ածուխը և հեղուկացված բնական գազը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |