Հասարակական17:36, 30 Օգոստոս 2019
Էրդողանի հանրահավաքում վիրավորական պաստառ պարզած նախկին սերժանտը տուգանվել է 4․700 դոլարով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահանավաքի ժամանակ տարիներ առաջ վիրավորական պաստառ օգտագործած նախկին թուրք զինվորականը Սահմանադրական դատարանի որոշմամբ տուգանվել է։
Թուրքական զինված ուժերի նախկին սերժանտ Իբրահիմ Ալըջըն դեռևս վարչապետ Էրդողանի կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ պարզել էր «այստեղ գող կա» պաստառը, ինչի համար ձերբակալվել և ծեծի էր ենթարկվել կառավարական թիկնապահների կողմից։
2015թ․ Ալըջըն իր նկատմամբ կիրառված բռնության առթիվ բողոքով դիմել էր Սահմանադրական դատարան։
Սակայն Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել նախկին ավագ սերժանտի նկատմամբ կիրառել 27.500 թուրքական լիրա (մոտ 4700 դոլար) վարչական տուգանք և նրա գործը ուղարկել է Օսմանիեի գլխավոր դատախազություն։
Իբրահիմ Ալըջըն վերոնշյալ ցուցապաստառը պարզել էր 2014 թվականի մարտի 3-ին։ Դրանից հետո Էրդողանի յուրաքանչյուր հանրահավաքից առաջ Ալըջըն ձերբակալվում էր։ Այն ժամանակ նախկին սերժանտը մեղադրվել էր պետական պաշտոնյային վիրավորելու մեջ, սակայն դատարանը նրան անմեղ էր ճանաչել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |