Հասարակական13:26, 30 Օգոստոս 2019
Թուրքիայում կանանց սպանությունների թիվը տարեցտարի աճում է

Թուրքիայում կանանց դեմ բռնությունը տարեցտարի ավելի անմխիթար դրսևորումներ է ստանում։ Վերջին տարիներին այս երկրում կանանց սպանությունների թիվը շարունակաբար աճում է։
2017թ․ Թուրքիայում սպանվել է 409 կին, 2018թ․՝ 440 կին, իսկ 2019-ի 8 ամսվա ընթացքում սպանված կանանց թիվը հասել է 270-ի։
Նրանց մեծ մասը սպանվել է միայն այն պատճառով, որ ցանկացել է բաժանվել զուգընկերոջից, կամ չի ցանկացել հաշտվել նախկին զուգընկերոջ հետ։ Սպանությունների պատճառների թվում են նաև որևէ տղամարդու ընկերության առաջարկը մերժելը կամ սեփական կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը։
Չնայած այս վիճակագրությանը՝ կանանց դեմ բռնություն կիրառող, նրանց սպանող անձինք մեծամասամբ մեղմ և անհամաչափ պատիժներ են ստանում, իսկ կանանց դեմ բռնության կանխարգելման համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |