Տնտեսական13:47, 02 Սեպտեմբեր 2019
Խոշոր իսպանական ընկերությունը լքում է Թուրքիան

Իսպանական խոշոր «Perez y Cia Sociedad Limitada» ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գործող իսպանական ընկերությունն արդեն շուրջ 20 տարի զբաղվում էր Էգեյան ծովի բեռնանավահանգիստներից մեկում գտնվող բեռնարկղային տերմինալի ղեկավարմամբ, իսկ 2009թ․-ից՝ ողջ նավահանգստի կառավարմամբ։
«Ege Gübre Limanı» անվամբ հայտնի նավահանգստի բեռնատարողությունը կազմում է 400․000 TEU (TEU -20 ֆունտին համարժեք բեռների չափման միավոր- խմբ․)։
«Perez y Cia Sociedad Limitada»-ն նավահանգստի կառավարումը ստանձնել էր 15 տարով՝ ևս 15 տարով գործունեության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, փաստացիորեն կարող էր Թուրքիայում իր գործունեությունը շարունակել մինչև 2039թ․։
Հավելենք նաև, որ «Ege Gübre Limanı»-ն Թուրքիայում իսպանական ընկերության միակ գործընկերն էր։ «Perez y Cia Sociedad Limitada» իսպանական ընկերությունը հիմնվել է Անգել Բերնարդո Պերեսի կողմից՝ 1953թ․՝ Կուբայի հետ առևտուր կազմակերպելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |