Ռազմական16:37, 03 Սեպտեմբեր 2019
Թուրքական առաջին զինակիր դրոնային համակարգն առաջին անգամ օդ է բարձրացել

Տեղական արտադրության զենքերով համալրված առաջին թուրքական դրոնային համակարգը՝ «Songar»-ը, առաջին թռիչքն է իրականացրել։ Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել ինֆորմացիան։
Թուրքական «ASİSGUARD» ընկերության արտադրած դրոնային համակարգն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Ստամբուլում կայացած 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում (IDEF-2019)։
«Songar» համակարգը նախատեսված է ռազմական և անվտանգության ոլորտներում ցերեկային և գիշերային պայմաններում կիրառելու համար։ Այն կարող է գործել մինչև 2․800 կմ բարձրություններում, իսկ ազդեցության գոտին ներառում է 10 կմ շառավղով տարածություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |