Տարածաշրջան10:31, 04 Սեպտեմբեր 2019
«Թուրքիայի վրա Իրա՞քն է հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստա՞նը». քեմալական կուսակցության առաջնորդ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան Ռուսաստանից գնած S-400-ները ետ կվերադարձնի՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, ընդդիմադիր գործիչը պատասխանել է:
«Գնեցին, բայց թե ինչո՞ւ գնեցին, ոչ մեկ չգիտի։ Ո՞վ է մեր դեմ հարձակվելու: Սիրիայում «S-200» կա ռուս զինվորների գլխավորությամբ։ Սիրիայի ՀՕՊ համակարգերը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն են։ Դա բոլորը գիտեն։ Թուրքիայի վրա Իրա՞քն է հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստա՞նը։ Մենք Հունաստանի հե՞տ ենք բախվելու, ինչ է։ Հունաստանը ՆԱՏՕ-ում է»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիային S-400-ի մասերի երկրորդ խմբաքանակն է ուղարկել։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոց կիրառել՝ կասեցնելով Թուրքիայի մասնակցությունն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |