Իրավական11:24, 05 Սեպտեմբեր 2019
Դինքի սպանության գործով որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը։
Վերջինս պատմել է 2004թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև MİT-ի աշխատակիցները։ Սակայն նախկին փոխնահանգապետը պնդել է, որ հանդիպումը եղել է պաշտոնական քաղաքավարության շրջանակներում և այդ ընթացքում որևէ սպառնալիք չի հնչեցվել։
«2004թ․ փետրվարին Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ հայ դպրոցների թիրախավորման դեմ ներկայացրած դիմումի հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր։ Այնուհետև «Ակոս» թերթում հարպարակվել էր Դինքի հոդվածն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը հայ է, ինչը հանրության շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել։ Այդ զարգացումների ֆոնին հետախուզական ծառայության պահանջով հանդիպում կազմակերպեցինք՝ այդ թեմաների նրբությունները քննարկելու համար», - պատմել է նախկին փոխնահանգապետը։
Այնուամենայնիվ, Գյունգյորը խոստովանել է, որ այդ «քաղաքավարի» հանդիման ընթացքում ինքը հետախուզության աշխատակիցներին՝ Օզել Յըլմազին և Հանդան Սելչուքին Դինքին ներկայացրել է որպես իր ազգականներ։ Ապա զգուշացրել է Դինքին, որ նրա հոդվածը զայրույթ է առաջացրել ժողովրդի շրջանում, ինչը կարող է վտանգավոր լինել հայկական համայնքի համար։ Նախկին փոխնահանգապետի խոսքով՝ անմիջականորեն Դինքին ուղղված որևէ սպառնալիքի մասին խոսք չի եղել, խոսքը եղել է հայ համայնքի համար զգայուն թեմաների մասին։ Դինքին առաջարկվել է ավելի զգույշ լինել հոդվածներ գրելիս՝ հանրային բացասական արձագանքներից խուսափելու համար։
Նշենք, որ Հրանտ Դինքն ավելի ուշ մի հոդվածում պատմել է Ստամբուլի փոխնախանգապետի հետ իր հանդիպման մասին։ Հոդվածը հրապարակվել էր հանցագործությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 2007թ․ հունվարի 12-ին՝ «Ինչո՞ւ թիրախավորվեցի» խորագրով։ Հոդվածում Դինքը պատմել է նահանգապետարանից ստացված անսպասելի զանգի ու հրավերի, պաշտոնական, քաղաքավարի ոճով հրամցված զգուշացումների մասին՝ հոդվածը եզրափակել հետևյալ խոսքերով․ «Ինձ հասկացրեցին՝ պիտի չափս ճանաչեմ․․․ Զգույշ լինեմ ․․․ Թե չէ՝ լավ չի լինի ․․․»։
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության քրգործով անցնող 76 մեղադրյալի թվում կան մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Ստամբուլի անվտանգության նախկին պետ Ջելալէթթին Ջերահը, Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը, անվտանգության գլխավոր վարչության հետախուզության բաժնի նախկին տնօրեններից Ռամազան Աքյուրեքը, Սաբրի Ուզունը, Էրգին Դինչ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզը և այլք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |