Միջազգային10:17, 06 Սեպտեմբեր 2019
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիայի մի շարք նահանգներ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիայի որոշ նահանգներ այցելելուց։ Որպես հիմնավորում նշվել են ահաբեկչական գործողությունների վտանգը և կամայական ձերբակալությունները։
Ըստ հայտարարության՝ ահաբեկչության սպառնալիքի առումով հատկապես վտանգավոր են Իրաքի և Սիրիայի հետ սահմանակից թուրքական նահանգները՝ Բաթմանը, Բինգյոլը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաքքարին, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Շըրնաքը, Թունջելին և Վանը։
Պետդեպարտամենտը զգուշացրել է, որ նշված նահանգներում ահաբեկիչները կարող են թիրախավորել առավելապես մարդաշատ վայրերն ու օբյեկտները՝ զվարճանքի և առևտրի կենտրոնները, տեղական պետական մարմինների շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, աղոթատեղիները, զբոսայգիները, սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման վայրերը, կրթական հաստատությունների շենքերը, օդանավակայանները։
Բացի այդ՝ հայտարարությամբ հիշեցվել է նաև, որ տեղական անվտանգության ուժերը կամայականորեն, առանց բավարար և հիմնավոր փաստաթղթերի առկայության ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ։ Ձերբակալությունները հիմնականում ունեն քաղաքական բնույթ, սակայն այդ անձինք ներկայացվում են որպես ահաբեկչության հետ կապ ունեցողներ կամ նման կապի մեջ կասկածվողներ։
ԱՄՆ քաղաքացիները զգուշացվել են նաև, որ մասնավորապես սոցցանցերում Թուքրիայի իշխանություններին ուղղված քննադատական գրառումների հեղինակները ևս կարող են ձերբակալվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |