Հասարակական16:21, 06 Սեպտեմբեր 2019
Թուրքիայից արտագաղթողների թիվը մեկ տարում ավելացել է 27․7 տոկոսով

2018թ․ Թուրքիայից արտագաղթած քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 27․7 տոկոսով՝ կազմելով 323․000։ Մյուս կողմից՝ Թուրքիա ներգաղթած քաղաքացիների թիվը հասել է 577․457, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 23․8 տոկոսով։
Ըստ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների՝ 2018թ․ Թուրքիա ներգաղթած քաղաքացիների 23 տոկոսը Իրաքի քաղաքացիներ են, 9․6 տոկոսը՝ Աֆղանստանի, 8․4 տոկոսը՝ Սիրիայի, 7․5 տոկոսը՝ Թուրքմենստանի և 6․8 տոկոսը՝ Իրանի քաղաքացիներ։ Ներգաղթի հիմնական պատճառներն այդ երկրներում քաղաքական ու տնտեսական անկայությունը, զինված բախումներն ու պատերազմներն են։
Իսկ Թուրքիայից արտագաղթած քաղաքացիներից 136․000-ը, ըստ վիճակագրության, եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 187․000-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։ Ըստ թուրք մասնագետների՝ վերջին տվյալը վկայում է այն մասին, որ Թուրքիան շատ հաճախ գաղթի վերջնական նպատակակետ չէ, այլ գաղթականների համար ծառայում է որպես տարանցիկ երկիր։
Արտագաղթող Թուրքիայի քաղաքացիների թվում զգալի մաս են կազմում նաև մտավորականները, որոշակի մասնագիտություն ունեցողները, ովքեր աշխատանքի ավելի լավ պայմաններ են փնտրում արտերկրում։ Սակայն, ըստ թուրք մասնագետների, ներկա պահին «ուղեղների արտահոսքը» Թուրքիայի համար վտանգավոր մակարդակի դեռ չի հասել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |