Միջազգային12:59, 12 Սեպտեմբեր 2019
ԱՄՆ-ի առևտրի նախարարն անդրադարձել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցին
ԱՄՆ առևտրի նախարար Վիլբուր Ռոսն անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությանը։
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Մնուչինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է Անկարայի դեմ պատժամիջոց կիրառելու հարցը, սակայն դեռևս վերջնական որոշման մասին խոսել չի կարող։
«Ֆինանսների նախարար Մնուչինի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա։ Ինչպիսին էլ որ լինի քննարկումների արդյունքը, այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին ու կանոններին, քանի որ թե ԱՄՆ-ն, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են»,-նշել է Ռոսը։
Առևտրի նախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիան բավական ժամանակ պողպատի համար 50 տոկոս մաքսային տուրք է վճարել, այն դեպքում, երբ ողջ աշխարհում այդ տուրքի չափը կազմում է 25 տոկոս։ Ռոսի խոսքով՝ դա ևս S-400 –ների հետ կապված պատժամիջոց է Անկարայի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, 1000-ից ավելի թուրքական ընկերություններ հայտ են ներկայացրել այս ոլորտում մաքսատուրքերից ազատվելու համար, և ԱՄՆ-ն բավարարել է այդ հայտերը։ Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք ներկրում են ԱՄՆ-ում չարտադրվող, կամ ամերիկյան շուկային բավարարող որակ ու հատկություններ ունեցող ապրանքներ։ Նման արտոնություն ստացած ընկերությունները կազմում են ոլորտում գործող թուրքական ընկերությունների շուրջ 40 տոկոսը։
Հիշեցնենք, որ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման թուրքական ծրագիրը թուրք–ամերիկյան դիվանագիտական հարաբերություններում լուրջ լարվածություն էր առաջացրել։ Իսկ երբ Թուրքիան, անտեսելով ԱՄՆ–ի բոլոր նախազգուշացումները, գնեց այդ համակարգերը, ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողեց F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության համատեղ ծրագրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |