Իրավական15:27, 13 Սեպտեմբեր 2019
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով կարող է ազատության մեջ հայտնվել։ Դեմիրթաշի փաստաբաններից մեկի՝ Այդըն Էրդողանի խոսքով՝ ներկա պահին դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, անհրաժեշտ է միայն որոշ թղթաբանական հարցեր ավարտել։
ԺԴԿ նախկին համանախագահը այժմ գտնվում է Էդիրնեի բանտում։ Տարիներ առաջ մի հանրահավաքի ժամանակ իր ելույթում «ահաբեկչության պրոպագանդա» կատարելու մեջ մեղադրվող Դեմիրթաշը Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման և 2016թ․ նոյեմբերի 4-ից գտնվում է Էդիրնեի բանտում։ Փաստաբան Այդըն Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի այսօրվա օրենքների համաձայն նախկին պատգամավորն արդեն կրել է այդ պատիժը և պետք է ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայի ծանր հանցագործությունների դատարանը Դեմիրթաշի դեմ ընթացող մեկ այլ գործի շրջանակներում վերջինիս կալանքից պայմանականորեն ազատելու որոշում էր կայացրել։ Բայց Ստամբուլի դատարանի կայացրած ազատազրկման վճռի պատճառով նա չէր կարող անմիջապես դուրս գալ բանտից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |