Հասարակական10:49, 16 Սեպտեմբեր 2019
2018թ. թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքն ուղղվել է հրեաների ու հայերի դեմ

2018թ․ թուրքական մամուլում առնվազն 4․839 հոդված է հրապարակվել, որոնք ուղղված են եղել տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ։ Ընդ որում՝ շուրջ 205 հոդվածում թիրախավորվել են միաժամանակ մի քանի էթնիկ կամ կրոնական խմբեր։ Ընդհանուր առմամբ ազգայնամոլ մամուլի թիրախում են հայտնվել 98 տարբեր խմբեր։ Այս մասին հայտնի է դարձել Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կատարած ուսումնասիրության արդյունքում։
Մասնավորապես հրեաների դեմ մամուլում հրապարակվել է ատելության խոսք պարունակող առնվազն 1133, հայերի դեմ՝ 973 լրատվանյութ: Ապա հաջորդաբար սիրիացիների դեմ՝ 918, հույների դեմ՝ 672, տեղի հունական համայնքի դեմ՝ 439, քրիստոնյաների դեմ՝ 370 լուր։
Հայերը թիրախավորվել են մասնավորապես Խոջալուի դեպքերի և Հայոց ցեղասպանությանն առնչվող լուրերում՝ ներկայացվելով որպես թշնամիներ։ Սիրիացիները մեղադրվել են գողության և այլ զանազան հանցագործությունների մեջ՝ դիտարկվելով որպես պոտենցիալ հանցագործներ։
Նշենք նաև, որ ատելության խոսք պարունակող լուրերի 40 տոկոսը հրապարակվել է ազգային խոշոր լրատվամիջոցներում, իսկ 60 տոկոսը՝ տարբեր նահանգների ու քաղաքների տեղական մամուլում։ Տարբեր էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորելու եռանդով հատկապես աչքի են ընկել «Yeni Akit», «Milli Gazete», «Yeniçağ», «Milat», «Diriliş Postası», «Yeni Konya», «İstiklal», «Samsun Denge», «Ankara Anadolu», «Mersin İmece» թերթերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |