Քաղաքական15:09, 16 Սեպտեմբեր 2019
Թուրքիայում քեմալական գործիչ. «Ազատ արձակեք Դեմիրթաշին»
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն կողմնակից է, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակմանը և քրդական հարցի կարգավորման նոր գործընթացին:
Ընդդիմադիր գործիչը սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է.
«Ազատ արձակեք Դեմիրթաշին, Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով հիմնեք, որպեսզի նորից սկսվի կարգավորման գործընթացը: Մայրերի վիշտը միայն այդ կերպ կփարատվի: Սխալ է «մինչև որ սպանվի վերջին ահաբեկիչը» մեթոդը: «Քաղաքացիական հասարակության» երթերով էլ որևէ բանի հնարավոր չէ հասնել»:
Բեքարօղլուն իր գրառմանը կից ներկայացրել է նաև Քանդիլի լեռներում նկարահանված Սըրրը Սյուրեյա Օնդերի և Դեմիրթաշի մասնակցությամբ տեսանյութ: Նշենք, որ վերջիններս ներգրավված են քրդական հարցի կարգավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է 2012թ․ Բինգյոլում մի ելույթի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» անելու մեջ։ Իրականում խոսքը ելույթի ժամանակ օգտագործված «Քուրդիստան» և «պարտիզան» բառերի մասին է։ Նշենք, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK-ՔԲԿ) ահաբեկչական է համարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |