Տնտեսական17:29, 16 Սեպտեմբեր 2019
Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը (Eurostat) վիճակագրական տվյալներ է հրապարակել Եվրամիության տարածքում և եվրոյի գոտում տեղի ունեցած առևտրաշրջանառության վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2019թ․ միայն հուլիսին Թուրքիայից Եվրամիություն 7 մլրդ 639.3 մլն եվրոյի արտահանում է կատարվել։ Իսկ Եվրամիությունից Թուրքիա են ներմուծվել 6 մլրդ 375.7 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ, ինչի արդյունքում Թուրքիա-ԵՄ առևտրային ավելցուկը կազմել է 1 մլրդ 263.6 մլն եվրո:
Նշվում է, որ 2019-ի 7 ամսում Թուրքիայից ԵՄ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 47.2 մլրդ եվրո։ Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից Թուրքիա ներմուծման ծավալը կազմել է 42.3 մլրդ եվրո։
Այդպիսով 2019թ հունվար-հուլիս ամիսներին Թուրքիա-ԵՄ արտահանումը 4.9 մլրդ եվրոյով ավել է ներմուծման ծավալներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |