Քաղաքական11:49, 16 Սեպտեմբեր 2019
Ի՞նչ է քննարկվելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների գագաթնաժողովին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը:
Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Իդլիբ (այստեղ են հավաքված հակակառավարական մի շարք խմբավորումներ ու ահաբեկչական կազմակերպություններ-խմբ.) նահանգի հյուսիսային արվարձանները՝ գլխավորապես դաշտային հատվածները: Ըստ կայքի տեղեկությունների՝ ռմբակոծությունների հետևանքով վերջին 2 օրում 7 զոհ կա քաղաքացիական անձանցից: Նշվում է նաև, որ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը պարբերաբար հաղորդում է, որ բանակը միջանցք է բացել, և խաղաղ բնակչությունը կարող է դուրս գալ Իդլիբից՝ անցնելով կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:
Գալով կողմերի դիրքորոշումներին՝ հոդվածագիրը նշում է, որ հանդիպմանը Թուրքիան պահանջելու է, որ միջոցներ ձեռնարկվեն Իդլիբում հրադադարի շարունակականությունն ապահովելու և այնտեղի բնակչության հնարավոր գաղթը դեպի Թուրքիա կանխելու ուղղությամբ:
«Ռուսաստանը պահանջելու է, որ իր կողմից ահաբեկչական դիտարկվող խմբավորումների նկատմամբ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի: Իրանն էլ, ինչպես նախորդ ժողովներին, այս անգամ էլ իր անհանգստությունն է հայտնելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից»- ասվում է հոդվածում:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիային մեծապես անհանգստացնում է Ասադի ուժերի գրոհները Իդլիբի վրա, քանի որ Անկարան մտավախություն ունի, որ դրանց շարունակականության դեպքում նահանգի խաղաղ բնակչությունը կարող է գաղթել դեպի սահմանակաից Թուրքիա:
«Այստեղի (Իդլիբի-խմբ.) մեր սպասելիքները ժամանակավոր հրադադարը չէ: Առաջինը, որը շատ կարևոր է, այստեղի գաղթի դիմացն առնելն է: Երկրորդը՝ հրադադարի ապահովումն է, երրորդը ահաբեկչական կազմակերպություններին վերահսկողության տակ առնելը»,- այս թեմայով «Reuters»-ին տված հարցազրույցում Էրդողանի խոսքերն է մեջբերել հեղինակը:
Ռուսաստանն էլ Սոչիի համաձայնագրով Իդլիբում լարվածության թուլացման երաշխավոր հանդիսացող Թուրքիային մեղադրում է Իդլիբում ռադիկալ կրոնական խմբավորումների դեմ անբավարար չափով պայքարելու մեջ:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան լուրջ անհամաձայնություններ ունեն այն հարցում, թե Իդլիբում տեղակայված որ խմբավորումը պետք է համարել ահաբեկչական, իսկ որը՝ ոչ՝ ակնարկելով, որ այդ հանգամանքը բարդացնում է հարցի լուծման հարցում առաջընթացի ապահովումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |