Տնտեսական14:47, 17 Սեպտեմբեր 2019
Fİnancial Tİmes: «Նավթի գնի աճը ամենից շատ կազդի տնտեսապես խոցելի Թուրքիայի վրա»

Բրիտանական «Financial Tİmes» թերթը վերլուծական հոդված է հրապարակել նավթի գնի բարձրացման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Պարբերականի գնահատմամբ՝ այդ գնաճն ամենամեծ ազդեցությունը կունենա Թուրքիայի և Արգենտինայի վրա։
«Նավթի գնի բարձրացումն ամենից շատ կազդի Թուրքիայի և Արգենտինայի վրա, որոնց տնտեսությունները այս պահին խոցելի դրության մեջ են։ Այս երկրները անհաջող պայքար են տանում ինֆլյացիայի դեմ», - գրում է թերթը։
«Financial Tİmes»-ի վերլուծության համաձայն՝ Եվրամիությունը փորձում է խթանել ինֆլյացիան։ Յուրաքանչյուր անգամ նավթի գնի՝ 10 եվրոյով աճը հանգեցնում է երկրի ներսում 0․3 տոկոս ընդհանուր գնաճի, ինչը ձեռնտու է Եվրամիությանը։ ԱՄՆ-ի տնտեսության համար նավթի գնի աճը նույնպես նպաստավոր չէ, բայց այս երկիրը 1970թ․ ճգնաժամից հետո նավթի պահուստային պաշարներ է կուտակում, ինչի շնորհիվ կարճաժամկետ գնաճն այնքան էլ վատ հետևանքներ չի ունենա։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթահանքերի դեմ անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումից հետո նավթի համաշխարհային շուկայում իրարանցում է առաջացել։ Նավթի գինը 1991թ․-ից հետո ամենաբարձր մակարդակի է հասել։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմում է 70 դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |