Իրավական16:15, 17 Սեպտեմբեր 2019
Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կքննարկի Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի ԴԵմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ։
2016թ․ նոյեմբերի 4-ին ձերբակալված և նույն օրը կալանավորված Սելահաթթին Դեմիրթաշը ներկայումս գտնվում է Էդիրնեի բանտում։ Ընդդիմադիր գործչի դեմ եղած բոլոր դատական գործերը, բացառությամբ մեկի, միավորվել են մեկ ընդհանուր գործի մեջ։
Դեմիրթաշի փաստաբանները նախ դիմել են տեղական դատարան՝ պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին։ Մերժում ստանալով՝ նրանք դիմել են Սահմանադրական դատարան, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Այսպիսով, երկրի ներսում իրավական պայքարի բոլոր հնարավոր միջոցները սպառվել են, ուստի հարցը տեղափոխվել է ՄԻԵԴ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սեպտեմբերի 18-ին կքննարկի ԴԵմիրթաշի ազատ արձակման հարցը և որոշում կկայացնի։ Գործի քննմանը Ստրասբուրգում ներկա կլինի նաև ԺԴԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Թուրքական մեջլիսի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն։ Այսօր նա հանդիպում կունենա Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակոմոպուլոսի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։
Մյուս կողմից, ԺԴԿ համանախագահ Սեզաի Թեմելլիի նախագահած պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է անցկացնում Եվրախորհրդարանի քրդական բարեկամության խմբի և ԵԽ կուսակցական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։
Դեմիրթաշի փաստաբաններն ակնկալում են, որ ՄԻԵԴ-ը կհանգի այն եզրակացության, որ ընդդիմադիր գործչի իրավունքները խախտվել են։ Եթե այս սպասումներն արդարանան, ապա, ըստ իրավաբանների, Թուրքիան կարող է հեռացվել եվրախորհրդից, եթե հրաժարվի ենթարկվել ՄԻԵԴ-ի վճռին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայի դատարանը Դեմիրթաշին կալանքից ազատելու որոշում էր կայացրել, սակայն մեկ այլ գործով 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտված գործիչը մինչ օրս բանտում է գտնվում։ Դեմիրթաշի փաստաբանները պնդում են, որ նա արդեն կրել է նշանակված պատիժը և պետք է ազատ արձակվի։ Ավելի վաղ Դեմիրթաշին կալանքից ազատելու անհրաժեշտության մասին վճիռ էր կայացրել նաև ՄԻԵԴ-ը, բայց Թուրքիան անտեսել էր այդ վճիռը՝ խուսափելով այն իրագործելուց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:

Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |