Քաղաքական17:34, 18 Սեպտեմբեր 2019
Հայտնի է, թե երբ կհիմնվի Դավութօղլուի նոր կուսակցությունը
Թուրքիայի խորհրդարանի Քոնյայից ընտրված նախկին պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Օմեր Ունալը, ԱԶԿ-ի շարքերը լքելուց հետո հայտարարել է, թե երբ է հիմնվելու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նոր կուսակցությունը:
Միջանկյալ նշենք, որ իշխող կուսակցությունը մինչ այդ լքել էին Թուրքիայի նախկին արտգործնախարարներից Ալի Բաբաջանը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ավելի վաղ քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:
Ունալը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Դավութօղլուն իր կուսակցությունը հիմնելու է նոյեմբերին:
«Թուրքիայի տարբեր քաղաքներից, մասնավորապես Քոնիայից շատերը կան, որ ասում են. «ցանկանում ենք ձեզ հետ միասին ճանապարհ անցնել»: Մենք պատրաստ ենք բոլորի հետ ճանապարհ անցնել` առանց գաղափարական տարանջատումների... Կարող ենք ասել, որ նոր կուսակցության ծրագիրը կհայտարարվի նոյեմբերի ամսվա ընթացքում»,-ասել է նախկին ԱԶԿ-ական գործիչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |