Տնտեսական17:30, 18 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի բնակչության աղքատ և հարուստ խավերի միջև նյութական անհավասարությունը խորանում է

Թուրքիայում տարբեր սոցիալական խմբերի միջև եկամուտների անհավասարությունը մեծանում է։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2018թ․ դրությամբ երկրի բնակչության 70․4 տոկոսը պարտքեր ունի։
Բնակչության՝ ամենաբարձր եկամուտներ ունեցող 20 տոկոսի եկամուտները վերջին մեկ տարում ավելացել են 0․2 տոկոսով՝ կազմելով ընդհանուր եկամուտների 47․6 տոկոսը։
Իսկ ամենացածր եկամուտ ստացող 20 տոկոս բնակչությանը բաժին է ընկնում երկրի բնակչության ընդհանուր եկամտի 6․1 տոկոսը։ Վերջին մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը նվազել է 0․2 տոկոսով։
Վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում հարաբերական աղքատության մակարդակը վերջին մեկ տարում աճել է 0․4 միավորով՝ հասնելով 13․9 տոկոսի։ Նշենք, որ հարաբերական աղքատություն ասելով նկատի է առնվում նվազագույն կենսապայմաններ ունեցողների և առավել ապահովվածների կենսապայմանների տարբերությունը։
Արձանագրվել է նաև, որ վերջին 4 տարվա ընթացքում «շարունակական աղքատության» մակարդակը որոշակիորեն նվազել է։ 2017թ․ այդ ցուցանիշը կազմում էր 14 տոկոս, 2018թ․՝ 12․7 տոկոս։
Իսկ նյութական աղքատության մակարդակը, որը որոշվում է կենցաղային տեխնիկա, մսամթերքով հարուստ սնունդ ապահովելու, անսպասելի ծախսեր և ուղևորություններ կատարելու ֆինանսական հնարավորությամբ, 2018թ․ դրությամբ կազմել է 26․5 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |