Իրավական17:17, 19 Սեպտեմբեր 2019
Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման գործընթացը։ Ըստ որոշման՝ այդ կերպ ոտնահարվում է ժողովրդավարական իր գործառույթն իրականացնելու ընդդիմության իրավունքը։
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Թուրքիայում քաղաքապետների պաշտոնանկության գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկման արդյունքում ընդունվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից համատեղ կազմված մի փաստաթուղթ, որով Թուրքիային կոչ է արվել ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչներին։ Խստորեն դատապարտվել է հոգաբարձուների նշանակումը, ինչը, ըստ ԵԽ որոշման, վնասում է ժողովրդավարությանը։
ԵԽ-ն նաև անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի ազատազրկմանը՝ պնդելով, որ իշխանությունները ընդդիմադիր գործչին դատապարտել են քաղաքական պատճառներով։ Ընդգծվել է, որ թուրք պաշտոնյաները սպառնալիքներ են հնչեցրել նաև այլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ ԵԽ որոշման մեջ կոչ է արվել վերջ տալ նման սպառնալիքներին։
«Մենք մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ոլորտում նկատվող հետընթացի պատճառով։ Դատապարտում ենք կամայական ձերբակալությունները, իրավական և վարչական հետապնդումները, ազատ տեղաշարժման սահմանափակումները, քաղաքական և հասարակական գործիչների, մտավորականների դեմ կիրառվող ճնշումները։ Մենք մտահոգված ենք ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով անորոշ մեղադրանքների հիման վրա ացկացվող հետաքննությունների ու ազատազրկումների պատճառով։
Թուրքիան պետք է ահաբեկչության դեմ պայքարի իր օրենքը համապատասխանեցնի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Այդ օրենքը չպետք է կիրառվի իրենց խոսքի իրավունքից օգտվող անհատներին ու մամուլի ներկայացուցիչներին պատժելու համար։ Թուրքիան պետք է գործի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերին համաձայն։ Պետք է հարգանք ցուցաբերի ՄԻԵԴ-ի՝ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ընդունած որոշման նկատմամբ», - ասված է ԵԽ որոշման մեջ։
Հավելենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները խստորեն դատապարտել են Թուրքիայում բազմաթիվ քաղաքական գործիչների, լրագրողների ու մտավորականների բանտարկության փաստը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |