Տնտեսական10:52, 20 Սեպտեմբեր 2019
Ռուսաստանը Թուրքիային ուղևորատար ինքնաթիռների համատեղ արտադրության առաջարկ է արել

Ռուսաստանի «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» տնօրեն Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համագործակցել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռների արտադրության հարցում:
Ռուսական ավիաշինական կորպորացիայի տնօրենը մասնավորապես նշել է.
«Որոշ ավիաընկերությունների հետ արդեն հանդիպել ենք և նշել, որ պատրաստ ենք ներկայացնել «MS-21» և «Sukhoi Superjet 100» ուղևորատար ինքնաթիռները: Բացի այդ Թուրքիան, որպես զարգացած արդյունաբերություն ունեցող երկիր, կարող է հետաքրքրվել համատեղ արտադրության նախագծերով»:
Սլյուսարի փոխանցմամբ` թուրքական և ռուսական կողմերը հանդիպումներ են ունեցել Ստամբուլում կայացած «TEKNOFEST» ավիացիոն, տիեզերագիտական և տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:
Սլյուսարը նաև նկատել է տվել, որ ռուսական արտադրության «MS -21-300» նոր ուղևորատար ինքնաթիռի արտասահմանյան առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Ստամբուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |