10:58, 23 Սեպտեմբեր 2019
Շոյգուն ռուս-թուրքական համագործակցության մասին. «Դուք կարող եք կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Московский комсомолец» թերթի հետ զրույցում խոսել է ռուս-թուրքական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերից և առհասարակ երկկողմ հարաբերություններից։
Ռուսական թերթի լրագրողը, հարց ուղղելով Շոյգուին, մտահոգություն է հայտնել և հետաքրքրվել, թե արդյոք Ռուսաստանի կողմից Թուրքիայի մատակարարվող զենքերը հետագայում թուրքական կողմը չի օգտագործի հենց Մոսկվայի դեմ։ Հիշեցրել է, թե ինչպես 2015-ին Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական ինքնաթիռը, որի պատճառով երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին։
«Ոչինչ չի մնա այնպես, ինչպես կա։ Ընդհանուր առմամբ մեծ հաշվով դուք ձեր հարցին ինքներդ պատասխանեցիք։ Ձեր ասածին կմեջբերեմ հին ասացվածքը, որ հարևաններին չեն ընտրում։ Դուք կարող եք ձեզ համար կին և ընկերներ ընտրել, բայց ոչ հարևաններ։ Հարևանների հետ պետք է ապրել խաղաղության և համերաշխության մեջ և ինչ-որ կերպ համատեղ ապահովել ընդհանուր տարածության անվտանգությունը։ Այսօրվա պայմաններում Ռուսաստանը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր և սպառնալիքներ, ահաբեկիչների տեսքով։ Ինչպես փորձն է ցույց տալիս, համատեղ սպառնալիքների դեմ ավելի լավ է պայքարել միասնաբար»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |